Մամուլ

Հիվանդ քաղաքացուն պատշաճ չթեսթավորելու արդյունքում, Գեղարքունիքի մարզը վարակի բռնկման օջախ է դարձել

Հիվանդ քաղաքացուն պատշաճ չթեսթավորելու արդյունքում, Գեղարքունիքի մարզը վարակի բռնկման օջախ է դարձել

infoport.am-ը գրում է․ Գեղարքունիքի մարզում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։ Մարտունու բնակիչը 10 օր շարունակ թոքաբորբով գտնվել է Մարտունու հիվանդանոցում, մինչդեռ այդ օրերի ընթաքում նրան կորոնավիրուսի թեստ չեն արել։

Մարտունու բժիշկների փորձերը հիվանդին Երևան տեղափոխելու, կասեցվել են Երևանի պատասխանատու պաշտոնյաների կողմից, և ահա վերջապես, հաշվի առնելով որ հիվանդի վիճակը գնալով վատանում է, նրան տեղափոխել են Երևան և հաստատվել է, որ նա կորոնավիրուսով է վարակված։

Բժիշկը, որը Մարտունում ԲԿ-ում բուժելիս է եղել այդ հիվանդին, նաև այդ հիվանդանոցի դիալիզի բժիշկն է, ինչպես նաև պոլիկլինիկայի տեղամասային թերապևտը։

Ու քանի որ Մարտունու բժիշկները ապահովված չեն անհատական պաշտպանիչ միջոցներով, այդ վարակված պացիենտի և նրա բժշկի հետ շփվող բոլոր բուժաշխատողներն ու հիվանդները ենթակա են մեկուսացման։ Նշենք, որ այդ քաղաքացուն բուժող բժիշկն ու քույրերը արդեն ջերմություն ունեն։

Infoport-ի տեղեկություններով՝ այս փաստի հայտնի դառնալուց հետո, իրար են խառնվել նաև մարզի ԱԱԾ և ոստիկանության պատասխանատուները, մարզպետարանը։

Պարզվել է, որ պետք է մեկուսացնել մոտ 100 բուժաշխատողի, իսկ դա նշանակում է փակել հիվանդանոցը։ Փաստացի, պատասխանատուների կողմից մարզային բուժաշխատողներին պաշտպանության անհատական միջոցներով չապահովելու և հիվանդ քաղաքացուն պատշաճ չթեսթավորելու արդյունքում, Գեղարքունիքի մարզը վարակի բռնկման օջախ է դարձել։

Կիսվել էջում