ԱշխարհՕգտակար

Կորոնավիրուսի 4 հիմնական ախտանշանները

Կորոնավիրուսի 4 հիմնական ախտանշանները

Կորոնավիրուսային հիվանդությունը (COVID-19) նոր տեսակի ինֆեկցիոն հիվանդություն է:

Հիվանդությունը շնչառական համակարգում առաջացնում է դժվարություններ (գրիպի նման), ինչպիսիք են հազը, տենդը, իսկ ավելի ծանր դեպքերում` դժվարությամբ շնչելը: Հիմնական պաշտպանվելու միջոցը դա ձեռքերը հաճախակի լվանալն է։

Խուսափեք դեմքին դիպչելուց և մարդկանց հետ սերտ շփումից և պահպանեք 1 մետր հեռավորություն:

Կորոնավիրուսի 4 հիմնական ախտանշանները

Ինչպես է այն տարածվում

Կորոնավիրուսային հիվանդությունը տարածվում է հիմնականում վարակված անձի հետ շփման միջոցով, երբ նրանք հազում կամ փռշտում են: Այն տարածվում է նաև այն ժամանակ, երբ մարդը դիպչում է մակերեսին կամ առարկային, որն ունի իր վրա կրում է վիրուս։

Այնուհետև շոշափելով աչքերը, քիթը կամ բերանը այն անցնում է շնչառական ուղիներ և առաջացնում շնչուղիներում բարդություններ։

Կորոնավիրուսի 4 հիմնական ախտանշանները

Մարդիկ կարող են վիրուսով հիվանդանալ 1-ից 14 օրվա ընթացքում, նախքան ախտանիշների ի հայտ գալը։ Կորոնավիրուսային հիվանդության ամենատարածված ախտանիշներն են տենդը, հոգնածությունն ու չոր հազը:

Մարդկանց մեծ մասը (մոտ 80%) վերականգնվում է հիվանդությունից `առանց հատուկ բուժման անհրաժեշտության:

Ավելի հազվադեպ, հիվանդությունը կարող է լինել լուրջ և նույնիսկ ճակատագրական: Տարեցները և այլ հիվանդություն ունեցող մարդիկ (ասթմա, շաքարային դիաբետ կամ սրտի հիվանդություն) կարող են ավելի խոցելի լինել։

Մարդիկ կորոնավիրուսով վարակվելուց հիմնականում ունենում են՝

1. հազ

2. ջերմություն

3. հոգնածություն

4. շնչառության դժվարություն

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am-ը, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն տվյալների հիման վրա։

Կիսվել էջում