Մամուլ

«Հիմա փոշմանում եմ, որ մասնակցել եմ». Թավշյա հեղափոխության մեծ «բանտիկով» ակտիվիստը հուսախաբ եղավ

«Հիմա փոշմանում եմ, որ մասնակցել եմ». Թավշյա հեղափոխության մեծ «բանտիկով» ակտիվիստը հուսախաբ եղավ

Aravot.am-ը գրում է․ 2018 թվականի «թավշյա հեղափոխության» օրերին Անի Հակոբջանյանը ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող էր: Նա հիշվեց այդ պայքարում ոչ միայն իր ակտիվ մասնակցությամբ, այլեւ՝ յուրահատուկ ոճով. նա հեղափոխության հայտնի մեծ «բանտիկով» աղջիկն էր:

Aravot.am-ը Անի Հակոբջանյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ փոխվեց իր կյանքում հեղափոխությունից հետո ու արդյո՞ք իր սպասելիքներն արդարացան:

«Հիմա փոշմանում եմ, որ մասնակցել եմ, բայց, ամեն դեպքում, կարծում եմ՝ ինչ-որ քայլ էր, որ պետք է անեինք:

bantikov

Ուղղակի դրանից հետո պետք է ավելի ուշադիր լինեինք մեր բերած մարդկանց, այսինքն՝ եթե ինչ-որ մարդիկ մեր շնորհիվ եկել են իշխանության, պետք է ավելի ուշադիր լինեինք, որ այնպես կառավարեն, ինչպես այդ օրերին էին խոստանում»,-ասաց Անի Հակոբջանյանը:

Կոնկրետ կրթական ոլորտում փոփոխությունների ակնկալիք է Անի Հակոբջանյանն ունեցել, բայց հիմա՝ տարիներ անց, վստահեցնում է՝ ոչ մի փոփոխություն չի տեսել, միայն հուսախաբություն է ապրել.

«Հենց անձամբ Արայիկ Հարությունյանն ասել էր՝ երբ գանք իշխանության, ոլորտում փոփոխություններ կլինեն, նաեւ իմ դեկանի հարցում, որովհետեւ որերորդ տարին անընդհատ վերընտրվում էր, ինքը լավ դեկան չէր ու շատ հին էր մեր ֆակուլտետի համար, նաեւ ցույցերի ժամանակ արգելում էր ուսանողներին մասնակցել:

Ani Hakobjanyan

Արայիկ Հարությունյանը նաեւ խոստացել էր՝  կլինեն ընտրություններ, դեկանդ էլ չի վերընտրվի, նոր մասնագետներ կգան, բայց դրանից հետո էլի նույն դեկանը մնաց, նույն համալսարանը:

Կրթական ոլորտում ոչ մի բան չփոխվեց, հուսախաբ եղա: Ես հեղափոխության օրերին ե՛ւ սովորում էի, ե՛ւ աշխատում, աշխատանքից դուրս եկա, որ պայքարին մասնակցեմ, բայց դրանից հետո ահավոր մեծ հիասթափություն մոտս կար, որ ինչ-որ բան պիտի փոխվի, ես դրա համար պայքարել էի, բայց ոչ մի բան չփոխվեց: Ես նաեւ հիասթափված համալսարանից դուրս եկա, որ ինքնակրթությամբ զբաղվեմ»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում