«Հերիք է իմ անվան տակ գովազդ անեք»․Սոնա Շահգելդյանի խիստ արձագանքը
Երգչուհի Սոնա Շահգելդյանը հանդես է եկել նոր հրապարակմամբ՝ տեսաուղերձի ձևաչափով, որտեղ անդրադարձել է իր անվան շուրջ պարբերաբար ծավալվող քննարկումներին։
Նա նշել է, որ հաճախ իր անունը հայտնվում է տարբեր խոսակցությունների կենտրոնում, ինչը, ըստ նրա, երբեմն պայմանավորված է նաև գործընկերների գործողություններով։
Հրապարակմանը կից երգչուհին գրել է․
«Լավա, ոչ մի պետական համերգներին չկամ, լավ տեսնում ենք՝ ոնց, ինչ… Դե հիմա խոսեք՝ ի տարբերություն շատերի։ Հա, մեկ էլ մի բան ասեմ՝ հերիք է իմ անվան տակ ձեզ գովազդ անեք, հերիք է վատ արարքներով առաջ գնաք։ Շատ լավ տեսնում ենք՝ ով ում հետ է, բոլորդ բոլորի համար երգել եք ու երգում եք՝ թե նախկին, թե ներկա»։
Սոնա Շահգելդյանի այս հայտարարությունը լայն արձագանք է գտել սոցիալական ցանցերում՝ դառնալով ակտիվ քննարկումների առարկա։



