ՄամուլՔաղաքականություն

«Հետո՞ ինչ, որ իմ որդին ա»․ Սասուն Միքայելյանը՝ որդու քաղաքապետ առաջադրվելու մասին

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հավակնություններ չունի, որ իր որդին դառնա Հրազդանի քաղաքապետ:

Միաժամական, ինչպես այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սասուն Միքայելյանը, եթե դառնա, սիրով կընդունի, որովհետև իր որդին արդեն 4 տարի է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային մարմնի ղեկավար է:

«ՔՊ-ի մի անդամ ա, ոնց բոլորը: Հետո՞ ինչ, որ իմ որդին ա: Եթե մասնակցի, ի՞նչ ա, ես դավաճա՞ն եմ էս ազգի: Ամեն անգամ տենց միշտ դուբլիկատ եք անում՝ ձեր որդին: Բա իմ ընտանիքը տառապել, տանջվել ա էս տականքների ձեռքը»,- ասաց Սասուն Միքայելյանը:

Ըստ նրա՝ եթե անգամ իր որդին և կուսակցությունը որոշեն առաջադրվել, ընտրողը քաղաքացին է:

Աղբյուր՝ 168.am

Կիսվել նյութով