Մամուլ

Հենրիկ Նավասարդյանն ազատվել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնից

Հենրիկ Նավասարդյանն ազատվել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնից: Այս մասին Bavnews.am-ին տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանի մամուլի և հասարակայնության բաժնից:

Հենրիկ Նավասարդյանն աշխատանքից ազատվել է թոշակի անցնելու կապակցությամբ:

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում այժմ նշված է, որ Տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը Էդգար Գալստյանն է:

Կիսվել էջում