Ազատ խոսք

«Հեղափոխություն» անունը կրող դժոխքը մի օր կվերջանա, այդ հրեշը կդադարի մի օր գոյություն ունենալ, և ատելության մեքենան կանգ կառնի․ Նարե Գրիգորյան

«Հեղափոխություն» անունը կրող դժոխքը մի օր կվերջանա, այդ հրեշը կդադարի մի օր գոյություն ունենալ, և ատելության մեքենան կանգ կառնի․ – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Նարե Գրիգորյանը։

«Կանցնի ժամանակ, կփոխվի իշխանությունը, կփոխվի հասարակարգը, բայց մենք երբեք չենք մոռանա Աբաջյան Ռոբերտի իսկակայն պապիկի զգացմունքները, չենք մոռանա Մաքսայինից վռնդված տղայի ապրումները, չենք մոռանա բանտում հացադուլից մահացած խմբագիր Մհեր Եղիազարյանի հիշատակը:

Կանցնի ժամանակ, բայց հայհոյանք տեսած-ճաշակած անմեղ աղջիկների ու կանանց ապրումները մենք չենք մոռանա, Օպերայի սրճարանների գործազուրկ աշխատակիցների և իջևանցի անտառահատների աչքերի տակի կապտուկներն ու պատռված հագուստը, Սպայկայի աշխատակիցների արցունքները, Ալավերդու պղնձաձուլարանի աշխատողների հուսահատությունը, կրճատման տակ ընկած մարդկանց – այս ամենը չենք մոռանալու:

«Հեղափոխություն» անունը կրող դժոխքը մի օր կվերջանա, այդ հրեշը կդադարի մի օր գոյություն ունենալ, և ատելության մեքենան կանգ կառնի:

Դրանից հետո ինչպե՞ս են մեզ աչքերին նայելու նրանք, ովքեր կեղտ են շպրտել մեր բարի անվան վրա, մեզ համար անեծք գրել ու դագաղ նկարել»:

Կիսվել էջում