Մամուլ

Հեղափոխությունը հենց օրենքի հաստատման համար էր, և եթե դա ոմանց համար դեռ նկատելի չէ՝ գուցե պայմանավորված է անցումային փուլով. Աննա Հակոբյան

Tert.am-ը գրում է․ Հեղափոխությունից հետո, իհարկե, ամեն ինչ օրենքով պետք է լինի, և այս հեղափոխությունը հենց դրա համար էր. ուսանողների հետ հանդիպմանն ասաց «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը, պատասխանելով այն հարցին, թե հեղափոխությունից հետո նոր իրավիճակում պետք է օրենքի շրջանակներում փոփոխություններ իրականացվե՞ն, թե պետք է շարունակվեն այն մեթոդով, ինչ իրականացվում էր հեղափոխության ժամանակ:

Նշենք, որ հարցն ուղղել էր ԵՊՀ նախկին շրջանավարտ ուսանողներից Արմեն Խաչատրյանը, ով ԵՊՀ-ում տեղի ունեցած ցույցերի ժամանակ հանդես էր գալիս ի պաշտպանություն Արամ Սիմոնյանի, երբ ուսանողները նրա հրաժարականն էին պահանջում:

Աննա Հակոբյանը նշեց, թե իր կարծիքով՝ օրինականություն հաստատելու ջանքերը նկատելի են, բայց եթե մինչև հիմա տեսանելի չէ նրա կամ այլ մարդկանց համար՝ գուցե  պայմանավորված է անցումային փուլով: «Վստահ եմ՝ շատ շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի»,-ասաց նա:

Մեկ այլ ուսանողի հետաքրքրում էր, թե ինչ վերաբերմունք ունի Հանրային հեռուստաընկերության գործունեության վերաբերյալ հեղափոխությունից հետո, հատկապես որ հեղափոխության ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե երկիրը գտնվում է բլոկադայի մեջ, և այդ ուղղությամբ փոփոխություն պետք է լինի, մինչդեռ, ըստ ուսանողի, նկատելի է, որ Հանրային հեռուստաընկերությունում ոչինչ չի փոխվել:

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ

Կիսվել նյութով