Օգտակար

Եթե կա հնարավորություն ցերեկը քնել գոնե կես ժամ, ապա արեք դա․ ցերեկվա քնի առավելությունները

Եթե կա հնարավորություն ցերեկը քնել գոնե կես ժամ, ապա արեք դա․ ցերեկվա քնի առավելությունները։

Օրվա մեջ 5 րոպեանոց քունը, որը կարող է լինել նստած, կիսանստած (ոմանք անգամ կարողանում են կանգնած քնել) վիճակում, տալիս է ավելի շատ առույգություն և էներգիա, քան երկարատև գիշերային քունը հարմարավետ, տաք մահճակալում։

Պարզվում է, որ չի կարելի ձեզ զրկել այդ հաճույքից։ Եթե կա հնարավորություն ցերեկը քնել գոնե կես ժամ, ապա արեք դա։ Դա հնարավորություն է տալիս էներգիայով լիցքավորվել և առույգանալ։ Օրը աննկատ թռնում է, իսկ ամենօրյա գործերը չեն թվում նույնքան ձանձրալի։

Ի՞նչ առավելություններ ունի ցերեկը քնելը։

1․ Օրգանիզմում կատարվում է երջանկության հորմոնի արտադրանք։ Քնի ժամանակ ակտիվ արտադրվում է սերոտոնին։ Այդ պատճառով էլ մեր տրամադրությունը գնալով զգալիորեն բարելավվում է՝ ցերեկվա հանգստից հետո։

2․ Բարելավվում է կենտրոնանալու ունակությունը։ Ցերեկային ժամերի քունը, ինչպես պարզել են գիտնականները, համարժեք է 200 մգ․ կոֆեինի հետ։ Դրա համար անհրաժեշտ է քնել ընդամենը 1 ժամ։

3․ Աճում է ստեղծագործական պոտենցիալը։ Մեծն մտածողները, գիտնականները, փիլիսոփաները, նկարիչները հաճախ են քնում ցերեկները։ Դա նաև փոքրիկ ընդմիջում է ակտիվությունից հետո, որը թույլ է տալիս հիասքանչ մտքեր առաջ բերել։ Օրինակ, Լեոնարդո դա Վինչին շատ հաճախ քնել է այն պահերին, երբ նկարել է իր գլուխգործոցները։

4․ Բարելավվում է հիշողությունը։ Օրինակ, բանաստեղծությունները, որոնք ոչ մի կերպ չէր լինում անգիր սովորել, արագ հիշվում են օրվա մեջ կարճ ժամկետով քնելուց հետո։

5․ Օրգանիզմում նվազում է կորտիզոլի մակարդակը։ Այն ապակտիվանում է քնի ժամանակ։ Դրա մեծ քանակությունը բերում է դեպրեսիայի, առաջացնում է դժգոհություն և ոչնչով չպայմանավորված բարկություն։

6․ 5 գլխավոր զգայարանները դառնում են ավելի սուր։ Ուտելիքը թվում է համեղ, երաժշտությունը ավելի լսելի, գույները պայծառ։

Կիսվել էջում