ՄամուլՏեսանյութ

«Հա հասկացանք, վայ»․ Սասուն Միքայելյանը՝ Ալեն Սիմոնյանին (Տեսանյութ)

«Հա հասկացանք, վայ»․ Սասուն Միքայելյանը՝ Ալեն Սիմոնյանին (Տեսանյութ)

«Մենք այսօր ասում ենք՝ թուրքը եկել հասել է Սյունիք, բայց հելել ենք ու իրար ենք քննադատում: 44 օրյա պատերազմում, մեզ որոշակի չափով օգնել է Ռուսաստանը և այսօր մենք մեր դիրքից ելնելով ոչ մի իրավունք չունենք քննադատել Ռուսաստանին, եկեք չբզբզենք, ունքի տեղը աչքն էլ հանենք»,- նշեց ԵԿՄ նախագահը:

Նա նաև անդրադարձավ դիրքերի կահավորմանը և նշեց՝ ձնհալ է եղել և թշնամին եկել ու նստել է:

«Ես քաջատեղյակ եմ՝ ինչ է եղել սահմաններում: Դիրքերում ձնհալ է եղել, այսօր ադրբեջանցիներին հնարավորություն է ստեղծվել և եկել են ու նստել, իսկ գծի ուղղությամբ մարտական գործողություններ չի ընթացել, ընդամենը եկել են ու նստել: Հիմա մենք պետք է խելոք լինենք և եռակողմ հանձնաժողով ստեղծվի»,- ասաց Միքայելյանը:

Սասուն Միքայելյան

«Ես բացահայտ ասեմ եմ՝ Սյունիքում պրոբլեմ ունենք։ Կա խնդիր այսօր։ Թե ընդդիմության, թե իշխանության հետ շատ նորմալ հարաբերությունների մեջ եմ։ Մենք պիտի այսօր խելոք լինենք, համախմբենք մեր ժողովրդին, սառը գլխով դատենք, տեսնենք ինչ պիտի անենք։

Կներեք, պետություն կորցնելու խնդրի առաջ ենք կանգնել, եկել ինչեր ենք խոսում»,-ասաց նա։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով