Մամուլ

«Հանրայինից իմ հեռանալը մի՛ քաղաքականացրեք». Անի Զաքարյան

«Հանրայինից իմ հեռանալը մի՛ քաղաքականացրեք». Անի Զաքարյան

Հեռուստամեկնաբան Անի Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Թեև երեկ ողջ օրը տարօրինակ երևույթներ էին տեղի ունենում էջիս հետ, հրապարակումներս ու գրառումներս պարզապես կորչում էին, էջս ասես գոյություն չունենար, բայց կյանքը շարունակվում է:

Եվ էդ կյանքն ապրելը կայանում է որոշումներ կայացնելու, ամեն անգամ մի քայլ առաջ գցելու պրոցեսի մեջ, հաղթելու կա՛մ պարտվելու, երջանիկ կա՛մ դժբախտ զգալու րոպեների մեջ…. Այս ամենը մեր կյանքի հետագիծն է թողնում… Մեր ապրած ամեն ակնթարթն էդ հետագծի մի մասնիկն է….

zaqaryan ani

Ուրեմն՝ էնպիսին թող լինի ամեն մասնիկը, որ անգամ մտքով հետ նայելիս՝ լիանանք միայն….

Շնորհակալ եմ բոլորին՝ արձագանքների համար:

Միայն մեկ խնդրանք. Հանրայինից իմ հեռանալը ՄԻ՛ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՐԵՔ, ի սեր Աստծո: Ես ԴԵՌ քաղաքական գործիչ չեմ և առավել ևս՝ կուսակցական չեմ: Լավագույնն առջևում է»:

Կիսվել էջում