Մամուլ

Արարատի մարզում փակել են ճանապարհը, պատճառը խաղողի մթերումն է, գյուղացիներն էլ ասում են. «Քերոբի խոսք են տալիս, բայց լրիվ օդ են»

Արարատի մարզում փակել են ճանապարհը, պատճառը խաղողի մթերումն է, գյուղացիներն էլ ասում են. «Քերոբի խոսք են տալիս, բայց լրիվ օդ են»

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Մի քանի գյուղերի բնակիչներ դարձյալ փակել են Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Շահումյան գյուղից դեպի Տափերական գյուղ տանող ճանապարհահատվածը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քանի գյուղերի բնակիչներ՝ խաղողի մթերման հետ կապված անլուծելի խնդրի համար փակել են ճանապարհը և պահանջում են հանդիպում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

chanaparh pakel

Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Ոստիկանները բանակցություններ են վարում բողոքի ակցիայի մասնակիցների հետ, որպեսզի ճանապարհը բացեն, սակայն գյուղացիները հրաժարվում են՝ ասելով, որ արդեն համբերության բաժակը լցվել է. էլ չեն հավատում ոչ մարզպետին, ոչ էլ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին. «Մեր հույսը վարչապետ Ն. Փաշինյանն է։

chanaparh pakel xaxox 2

Մենք ոչ մի քաղաքական խաղերում չկանք, մենք ուզում ենք մեր արդար քրտինքով վաստակած խաղողի մթերման հարցը լուծեն, ու դա միայն, մեր հավատալով, վարչապետը կարա անի, թե չէ, մնացածը կամ օդ են կամ էլ, ինչպես գողական օրենքներով է, «Քերոբի խոսք են տալիս», բայց լրիվ սին խոսեր են»։

Share