Մամուլ

Հանձնարարել եմ, որ ուսումնասիրեն ՊՊԾ գունդը գրաված անձանց ազատ արձակելու օրինական լուծման ճանապարհները. Արտակ Զեյնալյան

Այսօր լրագրողների հետ զրույցում  արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել է, որ հանձնարարել է աշխատակիցներին և փաստաբանական համայնքին ուսումնասիրել ՊՊԾ գունդը գրաված անձանց ազատ արձակելու օրինական լուծման ճանապարհներն ու մեթոդները:

«Ես խնդիր եմ առաջադրել, որ ուսումնասիրեն օրինական լուծման ճանապարհներ և մեթոդներ»,- ասաց Զեյնալյանը`նշելով, որ քննարկվում են բոլոր ճանապարհները:

«Բոլոր ճանապարհներն էլ քննարկում ենք՝ ներում, համաներում, որպեսզի դա լինի արդար՝ հաշվի առնելով դատական անկախության բացարձակ սկզբունքը»,- նշեց Արտակ Զեյնալյանը:

Նյութի աղբյուր՝ shabat.am

Share