ՄամուլՏեսանյութ

Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը. ի՞նչ են քննարկել նրանք

Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը. ի՞նչ են քննարկել նրանք

Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից միակ ելքը արտահերթ ընտրություններն են։ Այս մասին այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Դրա համար կա կամք այս բանակցությունները շարունակելու։ Վարչապետն էլ ունի։ Իսկ «Բարգավաճ Հայաստանի» կամքը կերևա այն բանից հետո, երբ պարզ կդառնա` կգան հանդիպման վարչապետի հետ ու ինչ կխոսեն»,– ասաց նա։

«Բանակցություններ վարել ենք, ըստ էության, վարչապետը ԳՇ խնդիրը չի կապում արտահերթ ընտրությունների պրոցեսի հետ, բայց մե՛նք ենք կապում: Այս պահին որևէ հարցի վերաբերյալ չունենք որևէ համաձայնություն: Կլինի նաև հանդիպում ԲՀԿ ղեկավարի հետ, որովհետև միայն ԼՀԿ-ի դիրքորոշումով չեն կարող պրոցեսներն առաջ գնալ, այսինքն՝ միայն մեր դիրքորոշումով չի կարող խորհրդարանը ցրվել»:

Էդմոն Մարուքյան

Մարուքյանը հիշեցրեց, որ խորհրդարանը պետք  ցրվի դրանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի կոնսենսուսով։ Եթե դրանցից մեկը չի համաձայնում, ապա գործընթացը տապալվում է։

Մարուքյանը նաև շեշտեց, որ ինքը չի պատկերացնում առանց ԶՈւ ԳՇ պետի շուրջ ստեղծված խնդիրը լուծելու արտահերթ ընտրությունների անցկացումը, մինչդեռ Փաշինյանն, ըստ նրա, երկու խնդիրները միմյանց հետ չի կապում։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով