Մամուլ

Դիմակներն իզուր եք պահել. «կորոնավիրուսային տուգանքները» կվերադառնան

Դիմակներն իզուր եք պահել. «կորոնավիրուսային տուգանքները» կվերադառնան

Տեսչական մարմինները տնտեսվարողներին զգուշացնում են, որ հակահամաճարակային կանոնների վերահսկողությունը խստացվում է։

«Կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու նպատակով ևս մեկ անգամ հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները:

Զգուշացնում ենք՝ վերահսկողությունը խստացվում է. հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ»,–նշված է հաղորդագրության մեջ։

anahit avanesyan 2

Նշենք, որ դիմակ չդնելու համար տուգանքի չափը 10 000 դրամ է։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր հայտնել էր, որ ներկայում վիրուսի առկայութունը հաստատվում է թեստավորվածների 16 տոկոսի մոտ։

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։

Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11-ը, – նշված է Sputnik Արմենիայի հաղորդագրության մեջ։

Կիսվել էջում