Շոու-բիզնես

«Հանգստյան օրը» գեղեցկուհի Գոհար Հարությունյանի ընտանիքում. ֆոտոշարք

Հինգ բալիկ, անթիվ-անհամար խաղալիքներ, երեխայական չարաճճիություններ՝ ահա այն պատկերը, որին երեկ ականատես եղավ BRAVO.am-ը՝ հյուրընկալվելով «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2009» տիտղոսակիր եւ գեղեցկության մի շարք մրցույթների կազմակերպիչ Գոհար Հարությունյանի եւ Մնացական Թումասյանի առանձնատանը: «Հանգստյան օրը» գեղեցկուհի Գոհար Հարությունյանի ընտանիքում։

Մելինե, Բիայնա, Մենուա, Արգիշտի եւ Սոֆենա՝ այս վառ ու ուրախ հնգյակն է երջանկությամբ ու գույներով լցրել ամուսինների կյանքը: Մելինեն, Բիայնան եւ Մենուան դպրոցական են, մենք նրանց լուսանկարեցինք դասերին պատրաստվելիս եւ բակի խաղահրապարակում ժամանակ անցկացնելիս: Դե, իսկ 2-ամյա զույգ փոքրիկներ Արգիշտին եւ Սոֆենան ողջ ընթացքում անդադար խաղում էին իրար հետ եւ ուրախացնում բոլորին:

գոհար հարությունյան

Բազմազավակ մայրիկը զրույցի ժամանակ նշեց, որ իր աշխատանքի պատճառով երբեք չեն տուժել երեխաները: Նա կարողանում է համատեղել, իհարկե, երբեմն կողմնակի օգնությամբ: Նշենք, որ Գոհարը մեր այցի ընթացքում հմտորեն խնամում էր զույգ փոքրիկներին եւ միաժամանակ զբաղվում ավագ երեխաների դասապատրաստմամբ:

գոհար հարությունյան

«Մեր հանգստյան օրն անցնում է շատ բնականոն, ինչպես բոլոր երեխայաշատ տներում: Ես օրս սկսում եմ մեկ բաժակ սուրճով, երեխաներն անպայման նախաճաշում են, հետո գնում ենք ինչ-որ տեղ զբոսնելու: Խաղում ենք, փոքր-ինչ հանգստանում եւ պատրաստվում նոր սկսվող շաբաթվան: Երեխաները քանի որ շատ են, միասին անընդհատ խաղում են եւ զբաղվում: Անչափ ուրախ եմ, որ նրանց չեմ սովորեցրել արդիական սարքերին՝ պլանշետներին ու սմարթֆոններին, փոխարենը` նրանք շատ շփվում են միմյանց հետ եւ անջնջելի ու գունավոր տպավորություններ կուտակում իրենց մանկությունից»:

գոհար հարությունյան

Գոհարը վստահեցնում է, որ հասցնում է բավական ժամանակ հատկացնել երեխաներին, սիրով եւ ուշադրությամբ պարուրել, հետեւել դպրոցական կյանքին: Իսկ աշխատանքի համար նա ընտրել է մի տարբերակ, որի շնորհիվ ստիպված չի լինում հաճախ հեռու գտնվել իր բալիկներից. «Ես շատ-շատ եմ աշխատում, բայց աշխատում են տնից: Այստեղ ունեմ իմ աշխատանքային գրասենյակն ու երբեք չեմ կուտակում գործերս, ինչպես չեմ կուտակել դասերս ուսանողական տարիներին: Պարզապես շատ ճիշտ դասավորում եմ ժամանկս ու բաշխում եմ ամեն բան: Եթե պետք է այս պահին զբաղվել երեխայով, ապա թողնում եմ գործս եւ նրանով զբաղվում: Բարեբախտաբար, ստացվում է զուգահեռաբար ե՛ւ երեխա պահել, ե՛ւ աշխատել»:

գոհար հարությունյան

Անհնար է լինել բազմազավակ մայրիկ, այդքան աշխատանք տանել ու չհոգնել. Գոհարը երբեմն գերհոգնում է. «Նման դեպքերում սիրում եմ մեկուսանալ, գնալ մարզվելու, ֆիլմ դիտելու: Հոգնած ժամանակ, կարծում եմ, ավելի լավ է անել այն, ինչ սիրտդ է ուզում, քան քեզ ճնշելով եւ ընկնելով դեպրեսիայի մեջ՝ վնասել շրջապատին: Մեծ երեխաներս կարողանում են ինձ օգնել ու երբեմն նաեւ փոխարինել: Ամուսնուս հետ եւս հասցնում ենք հաճելի ժամանակ անցկացնել, թեեւ նա այդքան էլ ժամանցային վայրերի սիրահար չէ: Սակայն հետաքրքիր միջոցառումները ես հիմնականում բաց չեմ թողնում»:

գոհար հարությունյան

Աղբյուր՝ Bravo.am

Կիսվել նյութով