ԱշխարհՇոու-բիզնես

Դեն Բիլզերյանը 2024թ.-ին ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրվելու ցանկություն է հայտնել

Ինստագրամի սկանդալային աստղ Դեն Բիլզերյանը հայտարարել է 2024թ.-ին ԱՄՆ նախագահի ընտրություններում առաջադրվելու մասին։ Նա խոստովանում է, որ իր համար լուրջ մրցակից կարող է դառնալ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր և միլիարդատեր Քանյե Ուեսթը, որը ևս հայտարարել է նախագահ դառնալու ցանկության մասին։

Հետաքրքիր է, որ փոքերի հայտնի խաղացողն առաջադրվելու մասին հայտնել է կատակելով՝ մեկնաբանելով Քանյե Ուեսթի ծրագրերը.

«Ինձ համար Քանյե Ուեսթն ավելի լավն է, քան Հիլարի Քլինթոնը։ Կարծում եմ՝ նա կպայքարի ինձ հետ։ Տեսնենք…»։

Դեն Բիլզերյանը դերասան է, մուլտիմիլիոնատեր, շքեղ կենսակերպի եւ անհավանական խաղադրույքներով պոկերի երկրպագու։ Այսօրվա դրությամբ պոկերի բեմի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից է։ Նախորդ տարի նա այցելել է Հայաստան եւ Հայաստանի քաղաքացիություն ստացել։

Աղբյուր՝ style.news.am

Կիսվել նյութով