ՄամուլՏեսանյութ

Հայ զույգը 12 տարվա անպտղությունից հետո սպասում է իր առաջնեկին․ Տեսանյութ

Հայ զույգը 12 տարվա անպտղությունից հետո սպասում է իր առաջնեկին։ Մելինեն և Արմենը ամուսնության 12-րդ տարում սպասում են իրենց առաջնեկին։ Երկար տարիներ անպտղություն ունեցող զույգը արտամարմնային բեղմնավորման շնորհիվ դեկտեմբերին աղջիկ կունենա։

Տարատեսակ բուժումների համար ստիպված են եղել բազմաթիվ վարկեր և պարտքեր կուտակել։ Անպտղության խնդրին առերեսված որոշ զույգերի ֆինանսական բեռը պետությունն արդեն իր վրա է վերցնում։

Հիշեցնենք՝ 2019թ. օգոստոսի 8-ին կառավարությունն ընդունել է որոշում, որով սահմանվել են անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները:

Կիսվել նյութով