Մամուլ

Հայ-ադրբեջանական եռակողմ փաստաթուղթը պատրաստ է. կողմերը չեն կարող վերջին քայլն անել

Հայ-ադրբեջանական եռակողմ փաստաթուղթը պատրաստ է. կողմերը չեն կարող վերջին քայլն անել

Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մաս հանդիսացող հաղորդակցությունների ապաշրջափակման փաստաթուղթը գրեթե պատրաստ է, մնացել են տեխնիկական հարցեր։

Այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ վարչության փոխտնօրեն Սերգեյ Պալտովը:

«Փաստաթուղթը պատրաստ է։ Աննշան փոփոխություններ են արվում, բայց առայժմ կողմերը չեն կարող վերջին քայլն անել։

Հուսով եմ, որ մեկ շաբաթից այս ամենը գործնական հարթության կվերածվի։ Սա իմ անձնական կարծիքն է, այդ մասին դեռ խոսակցություն չկա»,- նշել է նա:

Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-9-ը Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին։

Կիսվել էջում