ՄամուլՏեսանյութ

Բանանի արկղերի մեջ տարօրինակ փաթեթները․ Միհրան Պողոսյանը հրապարակեց խոստացած տեսանյութը

Բանանի արկղերի մեջ տարօրինակ փաթեթները․ Միհրան Պողոսյանը հրապարակեց խոստացած տեսանյութը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը լրատվամիջոցներին տեսանյութ է ուղարկել, որում երևում է, թե ինչպես են «Մրգենի» ՍՊ ընկերության աշխատակիցները մրգի արկղերում հայտնաբերում թմրանյութը։

Ս․ թ․ մայիսի 2-ին «Մրգենի» ՍՊԸ-ն ստանում է բանանի հերթական խմբաքանակը, որի դատարկման ժամանակ պահեստի աշխատակիցները հայտնաբերում են բանանի արկղերի մեջ տարօրինակ փաթեթներ, ինչն առաջացնում է բանվորների, վարորդների և այլ ներկա անձանց մոտ տարակուսանք։

Բոլորը՝ շուրջ 20 հոգի, մոտենում են և սկսում են ուսումնասիրել, քննարկել , թէ ինչ է փաթեթների մեջ։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում