ՄամուլՏեսանյութ

«Հայրենիքը միայն ասֆալտի վրա չի, տղա ջան». քաղաքացին՝ Ավինյանին

«Հայրենիքը միայն ասֆալտի վրա չի, տղա ջան». քաղաքացին՝ Ավինյանին

Ինչպես արդեն հայտնել ենք՝ քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանը քարոզարշավ է իրականացնում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:

Թոշակառու մի կին մոտենալով Ավինյանին, ասաց. «Ես ծանոթացա ձեր ծրագրին, ինձ միայն այլ բան է հետաքրքրում՝ այս երկրի անվտանգությունը, սահմանները:

Այ, որ Հանրապետության հրապարակում պաշտոնա-պատերազմ հայտարարած անձինք գնան սահման, երկու օր փոխարինեն զինվորին՝ զինվորը գետի ջրով չլողանա, իր ներքնաշորերը գետի ջրի մեջ չողողի, շատ լավ կլինի: Էսօր որ էստեղ հավաքվել ենք, կամ, որ խաղաղ մեր գլուխը դնում ենք բարձին, պարտական ենք այդ տղաներին: Ես տղա չունեմ, բոլորն իմ տղաներն են»:

Շարունակելով խոսքը, քաղաքացին ասաց. «Հայրենիքը միայն ասֆալտի վրա չի, տղա ջան, հայրենիքը ոգի է, այդ ոգին այսօր ամփոփված է «Եռաբլուր»-ում, դեռ նրանց արյունը հողի մեջ չի ցամաքել:

Կուզեի ձեր ծրագրի մեջ բանակաշինության, զինվորի, նրա սննդի, պահպանման, վերադարձի մասին շատ բան լիներ»:

Կիսվել էջում