Հայտնի է Նարեկ Կարապետյանի խափանման միջոցը
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ։
Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել են դատախազությունից՝ հրաժարվելով գործի վերաբերյալ այլ մանրամասներ ներկայացնել։
Հիշեցնենք, որ երեկ դատախազը Նարեկ Կարապետյանի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «հավաքին մասնակցելուն հարկադրելը՝ բռնություն գործադրելու կամ սպառնալիքի միջոցով», ինչպես նաև 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ «առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը»։
Գործի այլ հանգամանքների վերաբերյալ դատախազությունից առայժմ որևէ լրացուցիչ տեղեկություն չի հաղորդվել։


