Աշխարհ

Հայտնի է կորոնավիրուսի բազմացումը դադարեցնող վիտամինը. գիտնականներ

Հայտնի է կորոնավիրուսի բազմացումը դադարեցնող վիտամինը. գիտնականներ

Հնդկաստանի բարձրագույն կրթության Մանիպալի ակադեմիայի և Կենսատեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոնի գիտնականները պարզել են, որ վիտամին B12-ը կարող է արգելափակել կորոնավիրուսի բազմացումը: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է IUBMB Life հանդեսում:

Մասնագետներն անցկացրել են համակարգչային մոդելավորում՝ նպատակ ունենալով հայտնաբերել, թե բնամթերքների եւ դեղամիջոցների որ մոլեկուլները կարող են ճնշել nsp12-ին, որը պարունակվում Է SARS-Cov-2-ի գենոմի մեջ եւ պատասխանատու է վիրուսի բազմացման համար: Պարզվել է, որ B12-ի թողարկման հատուկ ձևը՝ մետիլկոբալամինը, կարող է ճնշել վիրուսային բջիջների ռեպլիկացիան:

«Այդ նյութը կարող է, որպես կանխարգելիչ միջոց նշանակվել այնպիսի խմբերի համար, ինչպիսիք են բուժանձնակազմը, տարեցները, կամ ուղեկցող հիվանդություններ ունեցող մարդիկ՝ վարակման հավանականությունը նվազեցնելու և հիվանդանոցում անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:

Այդուհանդերձ, գիտնականները նշում են, որ այն բանի համար, որպեսզի փոփոխություն մտցվի COVID-19-ով հիվանդների բուժման արձանագրությունների մեջ, անհրաժեշտ է մի շարք լրացուցիչ հետազոտություններ անցկացնել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կիսվել նյութով