Ազատ խոսք

Եթե իրականում հեղափոխություն է եղել, որի կարգախոսն էր` Մերժիր թալանչի, հող հանձնող Սերժին, ապա նա ինչու՞ է մինչ օրս ազատության մեջ

Եթե իրականում հեղափոխություն է եղել, որի կարգախոսն էր` Մերժիր թալանչի, հող հանձնող Սերժին, ապա նա ինչու՞ է մինչ օրս ազատության մեջ

Հրայր Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Լավ, բայց մարդ որքա՞ն տկարամիտ պիտի լինի, որ իր շուրջ կատարվող երևույթների աբսուրդայինությունը չնկատի ու շարունակի հավատալ Փաշինյանի նման ստախոսին։

Մարդը պիտի առնվազն ապուշ լինի, որպիսզի իր մոտ չծագեն առնվազն երկու հետևյալ հարցերը.

1) Եթե իրականում հեղափոխություն է եղել, որի կարգախոսն էր` Մերժիր թալանչի, հող հանձնող Սերժին, ապա նա ինչու՞ է մինչ օրս ազատության մեջ և ինչպես է այդ հանցագործ պետական դավաճանը կարողանում ազատ քննադատել իբրև հեղափոխական/իսկ իրականում դրածո, գործակալ/ նոր իշխանություններին։

2) Եթե Քոչարյանին պետական հանցագործության` սահմանադրական կարգի տապալման մեջ են մեղադրում, ապա ինչպե՞ս ստացվեց, որ պետական հանցագործը ոչ միայն ազատության մեջ հայտնվեց, այլև մի բան էլ ավել` վերադառնալու ակնկալիքով վերսկսել է ակտիվ քաղաքականությամբ զբաղվել…

Այս հարցերի պատասխաններն ինձ համար ակնհայտ են, խնդիրը հանրային կարճատեսության ու անտարբերության մեջ է…

Հ.Գ. Այսօր Քոչարյանը Ամուլսարի վերաբերյալ խոսեց և անթույլատրելի ու անօրինական անվանեց Ամուլսարի պահապանների գործունեությունը, դրանով հերթակամ անգամ ընդգծելով իր ապազգայինությունը։

Փաստորեն, ըստ Քոչարյանի, բնական իրավունք հանդիասցող` ապրելու և բնօրրանում արարելու պայքարը իր համար ապօրինություն է և անթույլատրելի… սա էլ ձեր “ազգային” մտածելակերպով Քոչարյանը։

Չնայած ի՞նչ կարող ես ակնկալել մեկից, ով արեց ամեն բան, որպեսզի Հայաստանը դառնա Ռուսաստանի գաղութը…»։

Կիսվել նյութով