Աշխարհ

Հայտնի է Թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան պատճառը

Հայտնի է Թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան պատճառը

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդը մահացել է ծերությունից: Այդ մասին է ասվում միապետի մահվան վկայականում, որը թողարկվել է սեպտեմբերի 16-ին և այսօր է հրապարակվել:

Վկայականը ստորագրել է Շոտլանդիայի մահերի և ամուսնությունների գրանցման գլխավոր ռեգիստրի ղեկավար Փոլ Լյովը:

Ըստ փաստաթղթի, 96-ամյա թագուհին մահացել է սեպտեմբերի 8-ին տեղական ժամանակով 15։10-ին: Նրա մահը գրանցել է դուստրը՝ իշխանուհի Աննան:

taguhi mahvan

Շոտլանդիայում թագուհու բժիշկ Դագլաս Գլասը վկայականում մահվան պատճառ է նշել միապետի տարիքը:

Նրա մահվան մասին լուրը 3 ժամ հետո է հրապարակվել: Վարչապետ Լիզ Թրասին միապետի մահվան մասին հայտնել է կառավարության քարտուղար Սայմոն Քեյսը:

Կիսվել էջում