Մամուլ

«Դատի կտամ ՀՀ կառավարությանը». Արամ Գաբրիելյանով

«Դատի կտամ ՀՀ կառավարությանը». Արամ Գաբրիելյանով

Հայազգի լրագրող, ռուսաստանաբնակ հրատարակիչ Արամ Գաբրիելյանովը ներողություն է խնդրել իր ունկնդիրներից՝ Երևանում իր դասախոսությունը չեղարկելու համար: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Ես, իհարկե, գիտեի, որ Փաշինյանը Բեթմենը չէ, բայց այն, որ նա այդքան ճղճիմ է ու վախկոտ, չէի սպասում… Զուր չէ, որ նույնիսկ ուժայիններն են նրան թուրք Նիկոլ անվանում… Նիկոլները կգան ու կգնան: Ամեն ինչ լավ կլինի:

Մի բան էլ, ես ՀՀ կառավարության դեմ հայց կներկայացնեմ ու կստիպեմ, որ ինձ Հայաստան թողնեն: Չգիտեմ՝ Փաշինյանը գիտի՞ ով է իր նախապապը. իմ նախապապը Տաթևի եկեղեցու վանահայրն է եղել: Եվ թափթփուկները չեն կարող ինձ զրկել իմ հոր հայրենիքից»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արամ Գաբրիելյանովի մուտքը Հայաստան արգելվել է:

Share