Մամուլ

Հայտնի է Ապարանում տեղի ունեցած սպանության համար ձերբակալվածի անունը

Հայտնի է Ապարանում տեղի ունեցած սպանության համար ձերբակալվածի անունը

Hraparak.am-ը գրում է․ Հունիսի 19-ին, 32-ամյա տղամարդը, նրա եղբայրը մի քանի անձանց հետ գնացել են Ապարան քաղաքում գտնվող գազալցակայանի տարածք, հանդիպել են նախորդ օրը իրենց խոսակցությանը միջամտած անձանցից մեկին և ծեծի ենթարկել վերջինիս:

Նույն հարցի շուրջ խոսակցությունը ժամը 19:30-ի սահմաններում շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցին հարակից տարածքում, որի ընթացքում 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ:

Արդյունքում, հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձ՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել են բժշկական կենտրոններ»: 

aparan gazalcakayan

Ողբերգական միջադեպից հետո լուրեր շրջանառվեցին, որ մահացածներից մեկը Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի քրոջ որդին է, ով աշխատում էր հայտնի «Գնթունիք» սուպերմարկետում որպես մենեջեր։ Թե քննչական կոմիտեի, թե մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, կրակողը Երևան քաղաքի բնակիչ է։

«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ կրակողի անունը Հայկ է և նա արմատներով Արագածոտնի մարզի Ձորագլուխ գյուղից է, բայց երկար տարիներ բնակվում է Երևանում։ Քննչական կոմիտեի հայտարարության մեջ նշված է, որ երիտասարդները հանդիպել են Ապարանի սկզբնամասում գործող գազալցակայանում:

Մեզ հայտնի դարձավ, որ այդ գազալցակայանը պատկանում է Արագածոտնի մարզի փոխմարզպետ Էդգար Փարվանյանին։ 

«Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում Ձորագլուխ գյուղի գյուղապետ Հրայր Կարապետյանը հաստատեց մեր տեղեկությունը, որ կրակողն իրենց գյուղից է՝ 32 տարեկան Հայկ Հովհաննիսյանը։ Նրանց ընտանիքը տարիներ առաջ տեղափոխվել է եւ բնակվում է Երևանում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով