Մամուլ

Ապարանի ոստիկանապետն ազատվել է պաշտոնից

Ապարանի ոստիկանապետն ազատվել է պաշտոնից

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր, հունիսի 21-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի տրամադրության տակ է անցել ոստիկանության Ապարանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Հայրապետյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով՝ ոստիկանության մայոր Ռաֆայել Պողոսյանը նշանակվել է ոստիկանության Ապարանի բաժնի պետ։

rafayel poghosyan

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ռ. Պողոսյանը ոստիկանության հնաբնակներից է, ով միշտ աչքի է ընկել ոչ միայն իր մարդկային հատկանիշներով, այլև պրոֆեսիոնալիզմով։

Նա հանրապետության մի քանի ոստիկանության բաժինների պետ է աշխատել, ու այդ բաժիններում միշտ բարձր են եղել ոչ միայն հանցագործությունների բացահայտման ցուցանիշները, այլև նաև կանխման ու նախականխման։

Կիսվել էջում