Աշխարհ

Հայտնի են աշխարհի ամենախաղաղասեր երկրները

Հայտնի են աշխարհի ամենախաղաղասեր երկրները։ Ըստ «Խաղաղասիրության գլոբալ ինդեքսի»՝ Տնտեսության և խաղաղության ինստիտուտը կազմել է համապատասխան վարկանիշային աղյուսակը։

Վարկանիշային աղյուսակում առաջին տեղում է Իսլանդիան, երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Նոլ Զելանդիան, երրորդը՝ Ավստրիան։ Ամենախաղաղասեր երկրների տասնյակում հայտնվել են Պորտուգալիան, Դանիան, Կանադան, Չեխիան, Սինգապուրը, Ճապոնիան։

Ոչ խաղաղասեր երկրների շարքում առաջատարը Սիրիան է։ Առաջին տասնյակում են հայտնվել Աֆղանստանը, Հարավային Սուդանը, Իրաքը, Սոմալին, Եմենը, Լիբիան, Կոնգոն և Կենտրոնական Աֆրիկան։

Ցուցանիշը կազմելիս հաշվի են առել արտաքին և ներքին պատերազմները, հարևանների նկատմամբ վերաբերմունքը, քաղաքական համակարգի անկայունությունը և այլն։

Կիսվել նյութով