Աշխարհ

Իսրայելցի հնագետները պարզել են Հիսուս Քրիստոսի ժամանակաշրջանի սննդակարգը

Իսրայելցի հնագետները Երուսաղեմում հայտնաբերել են Ք․հ 1-ին դարով տարեգրված սննդային թափոններ, ու դրա միջոցով պարզել, թե ինչ սննդակարգ ունեին Հիսուս Քրիստոնն ու նրա ժամանակակիցները, – այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը։

Հիսուս Քրիստոսը բազմիցս այցելել է Երուսաղեմ։

Այդ քաղաքում է անցել նրա կյանքի վերջին շաբաթը, այդ թվում հանրահայտ Խորհրդավոր ընթրիքը՝ նրա աշակերտների հետ։

Երուսաղեմում պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են սննդային թափոններ, այդ թվում ավելի քան 12 հազար կենդանիների ոսկորներ։

Նրանց հաջողվել է պարզել 5 հազարի պատկանելիությունը։

Ոսկորների մոտ 80 տոկոսը պատկանում է հավերին, այծերին ու գառներին։

«Մենք զարմացանք, որ չենք գտել աղավնու որևէ ոսկոր, քանի որ հայտնի է, որ աղավնիներին այդ ժամանակներում զոհաբերում էին ու Երուսաղեմում նույնիսկ աղավնիների բուծման մի ամբողջ ինդուստրիա էր ձևավորվել»,- նշում է հնագետներից մեկը։

Հակառակ տարածված տեսակետին՝ հին հրեաները նաև հազվադեպ էին օգտագործում տավարի ու թռչնի միս։

Մսից բացի նրանք մեծ քանակությամբ բուսական մթերք, հատկապես թուզ էին գործածում։

Կիսվել նյութով