Աշխարհ

Հայտնաբերվել է կորոնավիրուսի ամենավտանգավոր հատկանիշը

Հայտնաբերվել է կորոնավիրուսի ամենավտանգավոր հատկանիշը

Hraparak.am-ի փոխանցմամբ՝ չինացի վիրուսոլոգ, պրոֆեսոր Չժուն Նանշանը պատմել է, թե ինչով է հատկապես վտանգավոր կորոնավիրուսը։

РИА Новости-ի հաղորդմամբ՝ պրոֆեսորը որպես այդպիսին համարում է  SARS-CoV-2-ի վարակելիության աստիճանը․ այն շատ ավելի բարձր է, քան սովորոկան գրիպինն  ու MERS-ինը, ինչն էլ նրան առավել վտանգավոր է դարձնում։ Չինացի բժիշկն անհրաժեշտ է համարում  վարակից պաշտպանվելու քառաստիճան  համակարգը։

Դա վաղ կանխարգելումն  է, վաղ հայտնաբերումը, վաղ ախտորոշումն ու վաղ մեկուսացումը։

Բժշկի խոսքերով՝ վաղ կանխարգելումը նաև անհատական ջանքերն են․ դիմակների ու ձեռնոցների կրում, ձեռքերի հաճախակի լվացում, սոցիալական հեռավորության պահպանում։

Սրանք արդյունավետ միջոցներ են, քանի որ կորոնավիրուսը հիմնականում փոխանցում է անմիջական շփումների ու մակերեսների շփումների հետևանքով։

Հիվանդների կամ վիրուսակիրների վաղ հայտնաբերման համար անհրաժեշտ է վաղ հայտնաբերել COVID-19-ի ախտանիշներ ունեցող անձանց, ինչի համար, մասնավորապես, մարդկանց կուտակումների վայրերում անցկացնվում է ջերմաչափում։ Ինչպես նաև՝ այդպիսի ախտանիշներ ունեցող անձանց կողմից պատասխանատու կեվածք։

Այն է ՝ նման ախտանիշների դեպքում անձը անմիջապես պետք է դիմի բժշկին։ Հիվանդության ախտանիշների թվում չինացի պրոֆեսորը նշել է վատ ինքնազգացողությունը, ջերմությունը, չոր հազը և ոչ բնորոշ հոգնածությունը։

Կիսվել էջում