ՄամուլՏեսանյութ

Հայկական կողմը ունի զոհեր և վիրավորներ տվյալները ճշտվում են. ՀՀ ՊՆ

Հայկական կողմը ունի զոհեր և վիրավորներ տվյալները ճշտվում են. ՀՀ ՊՆ

Սեպտեմբերի 13-ին՝ կեսգիշերնանց, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ–ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ–ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակատված հայկական դիրքերի ուղղությամբ, հարվածներ են հասվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին, այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։

ՀՀ զինուժն ամբողջ ծավալով կատարում է իր առջև դրված մարտական խնդիրները։ Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:

dirq sahman

Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ պարբերաբար հանդես կգա իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում