Մամուլ

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել

«Հայաստան» դաշինք ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հայտարարությամբ

«Հայրենակիցներ,

Իշխանությունները շարունակում են նախընտրական փուլում սկսված բռնաճնշումները «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ:

Վերջին օրերին «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի անդամների, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում ներգրավված անձանց նկատմամբ իրականացվում են քաղաքական հետապնդումներ, կատարվում են ապօրինի գործողություններ: Ներհասարակական ճգնաժամի այսօրինակ նորանոր դրսևորումներն ավելի են խորացնում երկրում առկա քաղաքական ճգնաժամը:

hayastan dashinq 3

Այսպիսով՝ շարունակվում են երկրում մեկ մարդու իշխանություն հաստատելու փորձերը: Հակաօրինական այս գործողությունների նպատակը պարզ է՝ թուլացնել խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը, նրան շեղել երկրի ներքին ու արտաքին սպառնալիքներին դիմակայելուն ուղղված պայքարից:

«Հայաստան» դաշինքը խստորեն դատապարտում է իշխանության այս գործելաոճը: Մենք հաստատակամ ենք՝ շարունակելու երկիրն աղետի հասցրած վարչախմբի դեմ պայքարը: Քաղաքական հալածանքների, ապօրինի գործողությունների բոլոր մեղավորները պատասխան են տալու»:

Կիսվել նյութով