Մամուլ

Հայաստանյան շուկա մուտք գործող «Ryanair» ընկերության ամենաէժան ավիատոմսը 4 եվրո 99 ցենտ է

Հայաստանյան շուկա մուտք գործող «Ryanair» ընկերության ամենաէժան ավիատոմսը 4 եվրո 99 ցենտ է: Այս մասին այսօր ասաց Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

«Ինձ համար սա շատ կարևոր նպատակ էր: Երբ մի քանի տարի առաջ Դանիայից տեղափոխվեցի Հայաստան, նպատակս էր արտաքին աշխարհի հետ կապն ավելի մեծացնել՝ քաջ գիտակցելով, թե դա տնտեսական ինչ մեծ ազդեցություն կարող է ունենալ: Մեծ թվով աշխատատեղեր կբացվեն մեր երկրի համար»,- ասաց Տաթևիկ Ռևազյանը:

«Ryanair» ընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ Օ՛Բրայանը, պատասխանելով ընկերության ամենաէժան և ամենաթանկ տոմսերի մասին հարցին, նշեց, որ ամենաէժան գինը 4 եվրո 99 ցենտն է:

Հիշեցնենք, որ Ryanair ընկերությունը 2020-ի հունվարից թռիչքներ կիրականացնի Երևանից դեպի Եվրոպա․ տոմսերի միջին արժեքը կկազմի 35 եվրո։

Կիսվել էջում