Մամուլ

«Համմերի» «անորսալի» վարորդի գործը ավարտական փուլ է մտել. ի՞նչ է սպասվում երիտասարդին

«Համմերի» «անորսալի» վարորդի գործը ավարտական փուլ է մտել. ի՞նչ է սպասվում երիտասարդին

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Երեւանի կենտրոնում «Համմերի» «անորսալի» վարորդի գործով ավարտական փուլ է հայտարարվել եւ գործը առաջիկայում կուղարկվի դատարան:

Հիշեցնենք, որ 2023թ․ փետրվարի 11-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին հաղորդում էր ստացվել այն մասին, որ փետրվարի 10-ին` ժամը 23։30-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում Պարեկային ծառայության ծառայողներին է մոտեցել «Համմեր» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը մեքենան լիցքավորելու համար գումար է պահանջել պարեկներից։

Մերժում ստանալուց հետո, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, նա մեքենան վարել է Աբովյան փողոցով՝ երթևեկությանը հանդիպակաց, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների` «կանգ առ» ազդանշանին, մեքենան շարունակել է վարել Արամի, Փ.Բյուզանդի, Վ.Սարգսյանի, Ագանթագեղոսի, Տիգրան Մեծի, Ամիրյան փողոցներով, այդ թվում նաև` հետիոտնի համար նախատեսված վայրով՝ դիտավորյալ վնասելով փողոցներում կայանված թվով 8 քաղաքացիական մեքենաներ։

Կիսվել էջում