Մամուլ

«Բառերի հետ աճպարարություն անելը լավ տեղ չի տանելու». Զախարովան՝ Փաշինյանին

«Բառերի հետ աճպարարություն անելը լավ տեղ չի տանելու». Զախարովան՝ Փաշինյանին

«Հայտնի է, որ մեր խաղաղապահները կարևոր գործառույթներ են կատարում՝ դա գերիների փոխանակում է, և ականազերծում, և միջադեպերի կարգավորում, և մարդասիրական օգնության տրամադրում։

Այս մասին այսօր ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ցավոք սրտի, մենք հաճախ ենք տեսնում, որ Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչները մի շարք առանցքային հարցերի շուրջ ոչ միանշանակ դիրքորոշում են ցուցաբերում։ Եվ ես շատ կուզենայի, որ այս հարցում երկիմաստություն չլիներ։

Բառերի հետ աճպարարություն անելը լավ տեղ չի տանելու։ Ռուս խաղաղապահների գործունեությունը կասկածի տակ դնելու նման փորձերը մեծ հարցեր են առաջացնում՝ ինչո՞ւ է դա արվում»,- ասել է Զախարովան։

Կիսվել էջում