ՄամուլՏեսանյութ

Հակառակորդն ամրակայվել և շինարարական աշխատանքներ է կատարում Սյունիքի որոշ հատվածներում

Հակառակորդն ամրակայվել և շինարարական աշխատանքներ է կատարում Սյունիքի որոշ հատվածներում

Վերջին օրերին Սյունիքում համեմատաբար հանգիստ է, բայց քանի հակառակորդը սահմանին է, կրակոցներ պարբերաբար կլինեն: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը: 

«Սեպտեմբերյան մարտերից հետո որոշ հատվածներում ադրբեջանցիները ամրակայվել են և շինարարական աշխատանքներ են իրականացնում:

Բայց միջազգային արդարացի ճնշման արդյունքում ադրբեջանցիները կվերադառնան ելման դիրքեր՝ անկախ նրանից՝ ամրակայվել են սահմանին, թե ոչ»,- ընդծեց պատգամավորը: 

Իսկ ինչ վերաբերվում է Ադրբեջանի պահանջներին, ապա Դանիելյանը նշեց, որ Հայաստանով միջանցք չի կարող լինել, քանի որ ոչ միայն իշխանությունն է դեմ և բազմիցս նշել է այդ մասին, այլ նաև ժողովուրդն է դեմ, իսկ ժողովրդին չեն կարող ստիպել և միջանցք վերցնել:

Մանրամասները՝ ստորև տեսանյութում

Կիսվել նյութով