Մամուլ

Հակառակորդը կրակ է բացել Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ․ կա վիրավոր

Հակառակորդը կրակ է բացել Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ․ կա վիրավոր

Օգոստոսի 14-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն։

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծանր։

Կիսվել էջում