Ազատ խոսք

Կրում ենք հայկական հագուստ, խմում ենք հայկական գինի․ կարճ ասած՝ տնտեսական հեղափոխությունն ընթացքի մեջ է․ Մարիամ Փաշինյան

Կրում ենք հայկական հագուստ, խմում ենք հայկական գինի․․․ ՀՀ վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կար ժամանակ, երբ Հայաստանում իրադարձությունների այսպիսի զարգացումն անիրկանանալի երազանք էր թվում:

Հիմա, միջպետական ճանապարհներն ունեն մի որակ, որից մարդիկ հաճույք են ստանում: Կլինեն թռիչքներ դեպի Եվրոպա Երևանից և Գյումրիից: Տուրիստների հոսքը չի պակասում: Հայաստանում մարդիկ ստեղծագործում են, նպատակասլաց են ու հավատում են իրենց երազանքներին: Հայաստանում ոչ թե խրախուսվում է հանցագործությունը, կրիմինալը, գողությունը, այլ անհատական ջանքը, անհատի ներդրումը` պետության զարգացման գործընթացին:

Մարիամ Փաշինյան

Արդեն ամենօրյա ռեժիմով, մենք օգտագործում ենք հայկական արտադրության պարագաներ, մեր առօրյա կյանքում:

Կրում ենք հայկական հագուստ, խմում ենք հայկական գինի, ռեստորանները հպարտությամբ են զարգացնում ու մատուցում հայկական ուտեստները: Անընդհատ գրանցվում է տնտեսության աճ:

Կարճ ասած` տնտեսական հեղափոխությունն ընթացքի մեջ է»:

Կիսվել նյութով