Մամուլ

Կրակոց` Ծաղկաձորում գործող ԵՊՀ համալսարանի հանգստյան տանը․ կա կասկածյալ

Կրակոց` Ծաղկաձորում գործող ԵՊՀ համալսարանի հանգստյան տանը․ կա կասկածյալ

Shamshyan.com-ի տեղեկություններով հունվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Այսօր` հունվարի 5-ին, ոստիկանության Ծաղկաձորի բաժանմուքնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուր 39 հասցեում գործող Երևանի պետական համալսարանի հաշվեկշռում հաշվառված «համալսարանական» հանգստյան տան վարչական շենքում կրակոց է հնչել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստացված օպերատիվ տեղեկությունը պարզելու համար ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանի, ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Արտակ Ասատրյանի և ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ աշխատանքներ են կատարվում, որի արդյունքում պարզվում է, որ տեղեկությունը հավաստի է և կրակոցը հնչել է նույն օրը` ժամը 18։00-ի սահմաններում, հանգտյան տան տնօրենի աշխատասենյակում։

Գ. Շամշյանի տեղեկություններով ոստիկանները հայտնաբերում են տնօրեն` Երևանի բնակիչ 46-ամյա Աշոտ Ղուլյանին և արդեն ոստիկանության Ծաղկաձորի բաժանքում փաստերի ճնշման տակ Ա. Ղուլյանը խոստովանում է, որ իր աշխատասենյակում հրազենով կրակոցն արձակել է ինքը` դեպի օդ` առաստաղի ուղղությամբ։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ` հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով Ա. Ղուլյանի եղբայրը ՀՀ Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Դավիթ Ղուլյանն է։

davit ghulyan

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել նյութով