ՄամուլՏեսանյութ

Կորոնավիրուսի պատճառով պետք չէ խուճապի մատնվել, ամեն ինչ կավարտվի մինչև մարտի վերջ. Աստղաբան (Տեսանյութ)

Կորոնավիրուսի պատճառով պետք չէ խուճապի մատնվել, ամեն ինչ կավարտվի մինչև մարտի վերջ. Աստղաբան

Պետք չէ խուճապի մատնվել։ Դա իմունիտետն ավելի է նվազեցնում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց աստղաբան Լյուսյա Հակոբյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի Հայաստան ներթափանցմանը։

«Չգիտես ինչու և ով է ստեղծում, որ ամբողջ աշխարհով գնում է այս ամենը։ Այդ լուրերը հիմնականում այնտեղ են լինում, որտեղ իրավիճակը լարված է։ Այն երկրներում, քաղաքներում, որտեղ լարված իրավիճակ է»,-ասաց Լյուսյա Հակոբյանը՝ նկատելով, որ ամբողջ աշխարհում սպասվում են ընտրություններ, իսկ սա էլ հիմնականից և կարևորից շեղվելու միջոց է։

«Հունվար, փետրվար, մարտ ամիսներին հիվանդությունները շատանում են։ Բնությունը քնած է, արթնանում է։ Էկոլոգիան խախտվել է, Նոր տարին եկավ առանց ձյան։ Սա արդեն խախտում է։ Երկրի բալանսը խախտվել է, իսկ դա մարդկանց մտքերից է լինում»,-նշեց աստղաբանը։

Վերջինս հավաստիացրեց՝ կորոնավիրուսի հետ կապված աժիոտաժը Հայաստանում կտևի մինչև մարտի վերջ, իսկ աշխարհում այդ ամենը կտևի մինչև ամառ։

Մանրամասները՝ «Փաստինֆո»-ի տեսանյութում

Կիսվել նյութով