Աշխարհ

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Նրա թեստի արդյունքը եղել է դրական:

Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ Բրազիլիայի նախագահը չի թաքցնում այն, ինչ ակնհայտ է, սակայն սպասում է կրկնակի հետազոտության արդյունքներին: Այդ երկրում չեղարկվել է կիրակի՝ մարտի 15-ին, ծրագրված պրոիշխանական հանրահավաքը:

Մարտի 12-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ կատարած այցից հետո կորոնավիրուսով վարակված է Բոլսոնարուի մամուլի քարտուղար Ֆաբիո Վայնգարթենը: Բրազիլիայի նախագահը, ինչպես նաև նրա մամուլի քարտուղարը մարտի 7-ին սերտ շփում են ունեցել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Ֆլորիդայի նրա մասնավոր նստավայրում:  

Կիսվել էջում