ՄամուլՏեսանյութ

Կինը տանը քնած է եղել, առավոտյան այնքան ենք թակել դուռը, մինչև արթնացել, բացել է. նոր մանրամասներ ողբերգական դեպքից (տեսանյութ)

Կինը տանը քնած է եղել, առավոտյան այնքան ենք թակել դուռը, մինչև արթնացել, բացել է. նոր մանրամասներ ողբերգական դեպքից

Այս մասին NEWS.am-ին պատմեց շենքի լիազոր Վահրամ Այվազյանը։ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում այսօր՝ մայիսի 5-ին, իր երեխաների հետ 9-րդ հարկից դուրս նետված  40-ամյա տղամարդը թոշակի անցնելուց հետո մի քանի ամիս աշխատել է Երեւանի քաղաքապետարանի թանգարանում։

«1984 թվականի այդ մարդիկ այս շենքում բնակվում են, նորմալ ընտանիք էին։ Ամուսնացել էր նորմալ կնոջ հետ, 2 շատ լավ երեխաներ են ունեցել։ Որպես անձնավորություն շատ հանգիստ ու նորմալ տղա էր։ ՌԴ-ից մոտ մեկ տարի առաջ են վերադարձել, 3-ից 4 տարի մնացել են Ռուսաստանում։

Որ ծառայում էր ՌԴ բանակում, հեռակա նաեւ սովորում էր։ Լսել եմ, որ թոշակի անցնելուց հետո մի քանի ամիս աշխատել է քաղաքապետարանի թանգարանում, վերջին 3-4 ամիսը չէր աշխատում։ Ֆինանսական խնդիր չի ունեցել, որովհետեւ բարձր թոշակ էր ստանում։ Բողոքներ չենք լսել, որ ֆինանսական խնդիրներ ունի։ Երեխաներին էլ լավ պահում, դաստիարակությամբ լավ զբաղվում էր»,- ասաց նա։

Շենքի լիազորն ասաց, որ ամուսիններն ամուսնալուծված չեն եղել. «Դե ընտանիք է, գուցե ինչ-որ վիճաբանություն է եղել։ Ինչպե՞ս կլինեին ամուսնալուծված, եթե իրար հետ էին ապրում։ Երեխան Կենտրոն թաղամասում էր դպրոց գնում, տանում-բերում էին երեխաներին։ Որքան գիտեմ՝ կինը չի աշխատել»։

Այվազյանը պատմեց, երբ դեպքը տեղի է ունեցել, կինը քնած է եղել, ոստիկաններն են արթնացրել նրան. «Կինը քնած է եղել։ Առավոտյան 07։30-ին ոստիկանների հետ այնքան ենք թակել դուռը, մինչեւ կինն արթնացել ու դուռը բացել է։ Կինը երբ իմացավ, միանգամից վատացավ, ինքն էլ տեղյակ չէր։ Հիմա կինը տանն է՝ եղբոր ու մոր հետ»։

Առավել մանրամասն՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով