Մամուլ

Գիշերը 4-ի մոտերը խուլ դմփոց լսեցի. հարեւանը՝ 9-րդ հարկից երեխաների հետ դուրս նետված տղամարդու դեպքի մասին

Գիշերը 4-ի մոտերը խուլ դմփոց լսեցի. հարեւանը՝ 9-րդ հարկից երեխաների հետ դուրս նետված տղամարդու դեպքի մասին

News.am-ը գրում է․ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում այսօր՝ մայիսի 5–ին, 40-ամյա հոր ու իր երեխաների՝ 9-րդ հարկից դուրս նետվելուց հետո հարեւանուհի Ալինա Պողոսյանը պատուհանից տեսել է նրանց ընկած՝ նրանց կողքին էլ մի քանի շներ։ Այս մասին NEWS.am-ին պատմեց հարեւանուհին։

«Շների հաչոց լսեցի, անսովոր էր շների հաչոցը, որովհետեւ այսքան ժամանակ հաչոց չէր լսվել։ Վազեցի դեպի սուրճը, անջատեցի ու գնացի պատուհանից կախվեցի՝ մի 7-ից 8 շուն ու այդ մարդիկ այդպես պառկած։ Ինձ մի պահ թվաց՝ խաղում են։

Շները նստած էին նրանց կողքին ու տարօրինակ ձայներ էին հանում։ Նորից նայեցի ու տեսա, որ ծնկները պատռված ու արյունոտ էր, անմիջապես ամուսնուս հանեցի, ասացի՝ վեր կաց, տես էս ինչ ա։

Հետո մի կին աշխատանքի էր գնում ու գոռում էր՝ օգնեցեք։ Զանգեցինք Ոստիկանություն։ Չճանաչեցի, որ ընկած տեսա, մտքովս չանցավ, որ վերեւից են ընկել»,- ասաց հարեւանուհին։

Նա պատմեց, որ գիշերը դմփոց է լսել, ձայնից վեր է թռել. «Ես գիշերը 4-ի մոտերը խուլ դմփոց լսեցի ու վեր թռա, ինձ թվաց՝ գարաժի դուռ են փակում։ Չեմ կարող ասել՝ այդ ժամին է եղել դեպքը, թե ոչ»։

Նա ասաց, որ երեկ տեսել է ընտանիքին շենքի բակում, նշեց, որ հաճախ էր տեսնում հորը՝ երեխաների հետ խաղալիս։

Share