Մամուլ

ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ոստիկանություն` Հատիսում հողային աշխատանքները կասեցնելու նպատակով

ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ոստիկանություն` Հատիսում հողային աշխատանքները կասեցնելու նպատակով

ԿԳՄՍ նախարարությունը Հատիս լեռան գագաթին նոր հայտնաբերված ամրոցի վնասման փաստով դիմել է ՀՀ ոստիկանություն: Այս մասին Bavnews.am-ի հետ զրույցում տեղեկացրեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը:

Հիմք է ընդունվել Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտխորհրդի մասնագիտական եզրակացությունը Հատիս լեռան գագաթին նոր հայտնաբերված ամրոցի վնասման վերաբերյալ:

Նախարարությունը դիմել է ոստիկանություն՝ միջոցներ ձեռնարկելու Հատիսի գագաթին հողային աշխատանքները հնարավորինս սեղմ ժամկետում կասեցնելու, ինչպես նաև ներկայացված եզրակացությունը ուսումնասիրելու և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար։

hatis 1

Նշենք, որ գիտխորհրդի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ հնավայրի տարածքում արձանի տեղադրման նպատակով կատարված շինաշխատանքների արդյունքում անդառնալիորեն աղճատվել է հնավայրի հատկապես կենտրոնական հատվածը, առկա կառույցները և արևելյան պարսպապատի մի հատվածը։

Կիսվել էջում