ՄամուլՏեսանյութ

Կարմիր բերետավորները ուժով հավաքի վայրից հեռացրին Վալերիյ Օսիպյանին (Տեսանյութ)

Կարմիր բերետավորները ուժով հավաքի վայրից հեռացրին Վալերիյ Օսիպյանին (Տեսանյութ)

ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի գլխավորած երթի ժամանակ, Հաղթանակի կամրջի մոտ, կարմիր բերետավորները սկսեցին ազատել փողոցը եւ բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին:

Ի թիվս այլոց, հավաքի վայրից ուժ կիրառելով հեռացրին նաեւ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին:

berman entarkel akcia

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ մայիսի 6-ին անհնազանդության ակցիաները սկսում են ժամը 12-ին: Հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում եւ չորս ուղղություններով պարալիզացնելու են ողջ Երևանի երթևեկությունը։

«Հասել ենք մեր ծրագրի ավարտական փուլին, մեր մնացած հայրենակիցներին ևս ավելացնեւմ ենք, ողջ իրադրությունը լիարժեք վերցնում ենք մեր տրամադրության տակ և հեռացնում ենք այս չարիքի կառավարությանը»,– հայտարարել էր նա։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում