Մամուլ

Արցախում ադրբեջանական ռազմական շարասյան մեքենան ձորակն է գցել հայկական տաքսին (ֆոտո)

Արցախում ադրբեջանական ռազմական շարասյան մեքենան ձորակն է գցել հայկական տաքսին (ֆոտո)

Արցախում ադրբեջանական ռազմական շարասյան մեքենան հրել ու ձորակն է գցել հայկական տաքսին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ հավելելով, որ զոհեր ու տուժածներ, բարեբախտաբար, չկան։ 

«Արցախում ադրբեջանական ռազմական շարասյան մեքենան հրել ու ձորակն է գցել հայկական տաքսին: Հրաշքով՝ զոհեր ու տուժածներ չկան», – գրել է նա՝ կից հրապարակելով միջադեպի լուսանկարները։

haterq

Ավելի վաղ ֆեյսբուքյան օգտատեր Խաչատուր Հայրապետյանը գրառում էր արել՝ հայտնելով, որ ադրբեջանական ավտոշարասյունը Հաթերք տանող ճանապարհին դիտավորյալ այնպես է արել, որ հայկական ավտոմեքենան գլորվել է ձորը։

«Էսօր ես ու Անուշը խելոք մեր համար գնում էինք Հաթերք, որ մաքսիմում շատ ուսանող Թումոում ուսման հնարավորություն ունենա:

taqsi dzor

Ու վդրուգ, ոչ էս կողմ ոչ էն կողմ էն ոչխարների հոտից մեկը տենց ակուռատնի շպրտեց մեզ ձորը, ու եթե մեր տաքսու վարորդը չլիներ հմուտ, հաստատ դժվար էս պոստը անեի կամ անելուց նենց լավ դժվարությամբ ու ուշ», – գրել է նա՝ շեշտելով, որ ադրբեջանցիները բախվել են իրենց մեքենային ու չեն կանգնել՝ հրելով ու ձորակը գցելով մեքենան։ 

Կիսվել նյութով