Մամուլ

Կասկադյորական ավտովթար Նոր Հաճնում. 16-ամյա տղան Toyota Land Cruiser-ով կոտրել է քարե պարիսպն ու բախվել ծառերին. կա վիրավոր

Կասկադյորական ավտովթար Նոր Հաճնում. 16-ամյա տղան Toyota Land Cruiser-ով կոտրել է քարե պարիսպն ու բախվել ծառերին. կա վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրի 14-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ոնեցել Կոտայքի մարզում:

Ժամը 19:30-ի սահմաններում Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 16-ամյա Կառլոս Վ.-ն իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենայով բախվել է Նոր Հաճն քաղաքի Աշոտ Հարությունյան 1 հասցեում գտնվող «Ամիկսոն Սաֆիր» ՍՊԸ-ի քարե ցանկապատին, քանդել այն, ապա ավտոմեքենայով հայտնվել ՍՊԸ-ի տարածքում, մոտ 200 մետր առաջ ընթանալով բախվել կայանված КАМАЗ մակնիշի բեռնատարին, ապա առաջ ընթանալով հայտնվել կանաչ գոտում՝ բախվելով ծառերին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կառլոս Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Արմեն Ավետիսյանն ու պարեկ Պարույր Խաչատրյանը:

Տեղում աշխատել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կիսվել էջում