ՄամուլՏեսանյութ

Իմ արարքը թասիբով հայի արարք էր․ Արամ Նիկոլյան

Իմ արարքը թասիբով հայի արարք էր․ Արամ Նիկոլյան

Իմ արարքը բացառապես հայ տղամարդու, թասիբով հայի արարք է, որը որ երբեւիցէ չի հարում որեւէ քաղաքական ուժի, ունի իր սեփական կարծիքը եւ տեսլականը այս ամեն ինչի վերաբերյալ:

Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձով ասել է դիզայներ Արամ Նիկոլյանը:

«Իմ ցանկությունը եղել է բացառապես անել այն, որ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում չծածանվի Ադրբեջանի դրոշը եւ ամենակարեւոր բանը, որ  երբեք չմտածեն, որ հայերը սովորում են, կամ փորձում են հարմարվել ինչ-որ սիտուացիաների:

Ես ցավում եմ այն կարծիքների համար, ովքեր որ մտածում են, որ կարող է  իմ արարքը կարող է վատ կերպով անդրադառնա սահմանում կանգնած մեր տղաներին:

Ես աղոթում եմ այդ տղաների ու այն մարդկանց համար, ովքեր պահում  են այդ սահմանը՝ լինելով ՀՀ քաղաքացի:

Ես վստահ եմ, որ եթե կան նման մարդիկ, ովքեր կարծում են, որ պիտի չանեի որովհետեւ, թող կարծեն իրենց տանը, փակցնեն Ադրբեջանի դրոշն ու փարատվեն դրանով»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում սատարեցին իրեն:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում