Մամուլ

Կառավարությունը 124մլն դրամ կծախսի` Քայլող մարդու արձանը տեղադրելու համար

Կառավարությունը 124մլն դրամ կծախսի` Քայլող մարդու արձանը տեղադրելու համար

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հովհաննես Խաչատրյանը։

«Հպարտ քաղաքացին» հացի փող չունի, իսկ կառավարությունը 124մլն դրամ կծախսի` Քայլող մարդու արձանը տեղադրելու համար:

Սա ուղղակի զավեշտ է, կառավարությունը այս որոշումը ընդունում է այն ժամանակ, երբ երկրում տիրում է թե´տնտեսական թե´սոցիալական ճգնաժամ, իսկ շատ ու շատ մարդիկ էլ այս համավարակի ժամանակ զրկվելով աշխատանքից սովի են մատնվել:

Չկա մեկ օր, երբ կառավարության դիմաց բողոքի ակցիաներ չլինեն, մարդիկ օգնություն են ակնկալում նրանցից, իսկ նրանք օգնելու փոխարեն բերման են ենթարկում քաղաքացիներին:

Սիրելի´«հպարտ քաղաքացի» մի պահ սառը դատիր, և ի վերջո հասկացիր, մեր երկիրը բախվել է սյանը, իսկ նրանք այդ ամենը հաշվի չեն առնում և 124 մլն ծախսում են`Քայլող մարդու արձանը տեղադրելու համար: Պարոնայք իշխանավորներ ձերը քայլելը չի´, ձերը խաբելն է, գոնե տեղադրեք` Խաբող մարդու արձանը:

Կիսվել նյութով